Տեսչական մարմինը նորմերի խախտում է արձանագրել մարզասրահներից մեկում
Վերահսկողություն իրականացնելու ընթացքում նորմերի խախտում է արձանագրվել մարզասրահներից մեկում: Հարուցվել է վարչական վարույթ։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:
«Վերահսկողություն է իրականացվում հունվարի 22-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումների նկատմամբ: Մասնավորապես՝ մշակութային կառույցներ, մարզասրահներ, ժամանցի վայրեր այցելելիս հարկավոր է ցույց տալ Covid-19-ի դեմ պատվաստման կամ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գործընթացը վերահսկում են Տեսչական մարմինները և Ոստիկանությունը:
Կարծիքներ