Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 370 հազար մարդ

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 370 հազար մարդ

Առնվազն 368,000 մարդ մասնակցել է շաբաթ օրը Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերին՝ երեքշաբթի 1,3 միլիոնից պակաս: Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը ՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ տվյալներին։

Գործակալության տվյալներով՝ փարիզյան ցույցին մասնակցել է 48.000 մարդ՝ 33.000-ով պակաս, քան նախորդ անգամ։

Ֆրանսիական խոշորագույն արհմիութենական կենտրոնը՝ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան, հրապարակել է սեփական տվյալները, որոնց համաձայն՝ Փարիզում ցույցերին մասնակցել է մոտ 300 հազար ցուցարար։ Ամբողջ հանրապետությունում, ինչպես նշում է կազմակերպությունը, ցուցարարների թիվը կազմել է ավելի քան 1 միլիոն մարդ։

Փարիզում ցույցի ժամանակ, ըստ ոստիկանության պրեֆեկտուրայի վերջին տվյալների, բերման է ենթարկվել 30 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում