ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ «դաշինքը հավատում է ՌԴ-ի հետ երկխոսությանը»
ՆԱՏՕ-ն հավատում է Ռուսաստանի հետ երկխոսությանը, քանի որ անհրաժեշտ է համարում ավելի լավ հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ։ Այս մասին «ՆԱՏՕ-2030. Անդրատլանտյան օրակարգը ապագայի համար» միջոցառման ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հավատում ենք Ռուսաստանի հետ երկխոսությանը, մասամբ այն պատճառով, որ անհրաժեշտ ենք համարում ավելի լավ հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ, քանի որ այդ երկիրը մեր հարևանն է»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դաշինքը կշարունակի երկակի մոտեցում ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ:
«Ես համոզված եմ՝ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ ՌԴ-ի նկատմամբ մեր երկակի մոտեցմանը՝ զսպմանը և երկխոսությանը», - հավելել է նա։
Կարծիքներ