ԱՀԿ-ն կապիկի ծաղիկ վարակի վերաբերյալ հայտարարություն է արել
Կապիկի ծաղիկը, որի բռնկումը գրանցվել է մի շարք երկրներում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից չի դիտարկվում որպես հանրային սպառնալիք և զանգվածային պատվաստումների պատճառ հանդիսացող վարակ։
Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՀԿ-ի ջրծաղիկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը՝ այս հանգամանքը բացատրելով վարակի տարածման առանձնահատկություններով, գրում է kommersant.ru-ն։
«Զանգվածային պատվաստումների կարիք չկա։ Այս վարակը հիմնականում փոխանցվում է սերտ ֆիզիկական շփման միջոցով, և, հետևաբար, շփման հետագծումը և մեկուսացումը առայժմ մնում են վերահսկման հիմնական միջոցները», - ասել է Լյուիսը:
Հազվագյուտ վիրուսային վարակի դեպքեր են հայտնաբերվել Իսպանիայում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում և մի շարք այլ երկրներում: Մայիսի 22-ի դրությամբ ԱՀԿ-ն աշխարհում կապիկի ծաղիկի 92 դեպք է գրանցել։
Կարծիքներ