Վանաձորում բախված երեք ավտոմեքենաներից մեկի վարորդը և ուղևորը տեղում մահացել են, մյուսի ուղևորը հոսպիտալացվել է
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 20-ին, ժամը 15։41-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Daewoo» (վարորդ՝ Ա․ Կ․) և «Maserati» (վարորդ՝ Կ․ Ա․ ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև մեքենաներից մեկը բախվել է կայանած «HOWO» մակնիշի (վարորդ՝ Վ․ Ա․ ծնված 1993 թ․) բեռնատարին․ «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Maserati» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Նշվում է, որ փրկարարները «Daewoo» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Կարծիքներ