Վրաստանում Covid-19-ով վարակման 2515 նոր դեպք է գրանցվել․ մահացել է 60 մարդ
Վրաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2515 նոր դեպք: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը։ Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 587 հազար 551 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2829 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 536 հազար 321 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 60 մարդ, ընդհանուր՝ 8347:
Կարծիքներ