Տոկիո-2020․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Տոկիո-2020․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը «Տոկիո-2020»-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթանակ տարավ մրցավարների որոշմամբ` 4:1 հաշվով։

Բաչկովը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։ Մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին:

Հիշեցնեն, որ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի մեկնարկային գոտեմարտում հսկայական առավելությամբ պարտության էր մատնել Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում