Եվրահանձնաժողովը գլոբալ աղետներին դիմակայելու պատրաստություն է տեսնում

Եվրահանձնաժողովը գլոբալ աղետներին դիմակայելու պատրաստություն է տեսնում

Եվրահանձնաժողովը ԵՄ գործարարների համար ուղեցույց է մշակել, որը պարտավորեցնում է ստուգել նոր ճանապարհների և էներգետիկ օբյեկտների ամրությունը, որպեսզի պատրաստվեն սպասվող գլոբալ աղետին,- գրում է Reuters-ը:

Նշվում է, որ փոփոխվող կլիմայի պայմաններում անվտանգության պահանջներին համապատասխանող հաստատությունները լրացուցիչ ֆինանսական աջակցություն կստանան:

Նոր պահանջների համաձայն՝ ճանապարհների, երկաթգծերի և էլեկտրակայանների շինարարները պետք է ապահովեն դրանց հուսալիությունը ջրհեղեղների ու երաշտների ժամանակ: Ընկերություններին պարտավորեցնում են նաև հաշվարկել մեկնարկած նախագծերում ջերմոցային գազերի արտանետումների ծավալը, որպեսզի մինչև 2050 թվականը կարողանան հասնել զրո աղտոտման:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում