Ես հայտարարե՞լ եմ, որ ուժեղ եմ. ես ասել եմ՝ լեգիտիմ եմ, իմ ուժեղությունը իմ լեգիտիմությունն է. Փաշինյան
«Իմ ուժեղությունը իմ լեգիտիմությունն է, և ես ուժը ստանում եմ այդտեղից: Դա քաղաքական և պետական ուժ է»:
Ճեպազրույցի ժամանակ արձագանքելով լրագրողի՝ «Ուժեղ Հայաստանին» ուղղված հարցին՝ սոցցանցերում տարածվող վարչապետի տեսանյութերի վերաբերյալ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես հայտարարել ե՞մ, որ ես ուժեղ եմ։ Ես հայտարարել եմ, որ ես լեգիտիմ եմ, դրանից ավելի մեծ ուժ չկա և չի կարող լինել, և այդ ուժը ձերոնք չեն ունեցել, չունեն և չեն էլ ունենա. սա է խնդիրը»,- նշել է վարչապետը։


Կարծիքներ