G7-ի առաջնորդները Ճապոնիայի գագաթնաժողովում փաստաթղթեր կընդունեն տնտեսության և տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ

G7-ի առաջնորդները Ճապոնիայի գագաթնաժողովում փաստաթղթեր կընդունեն տնտեսության և տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ

 Ճապոնիան Յոթնյակի խմբում (G7) իր գործընկերների հետ սկսել է փաստաթղթերի համաձայնեցման գործընթացը, որոնք նախատեսվում է ընդունել Հիրոսիմայի մայիսի գագաթնաժողովի արդյունքներով։ Այս մասին կիրակի օրը հայտնել է NHK հեռուստաալիքը ՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։

Նրանց խոսքով՝ կողմերը համատեղ հայտարարության բովանդակության վրա աշխատում են երկու ուղղություններով՝ տնտեսություն եւ տարածաշրջանային իրավիճակ։ Նախարարների առաջիկա հանդիպումների և G-7 գագաթնաժողովի քննարկման հիմնական թեմաներից մեկը պետք է լինի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նախատեսվում է սրան հատուկ ուշադրություն դարձնել ապրիլի կեսերին կայանալիք արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում