Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը կընթանա գրավոր ընթացակարգով
Այսօր Սահմանադրական դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։
ՍԴ դատավորները որոշեցին Արևիկ Պետրոսյանի միջնորդության քվեարկությունը անցկացնել նիստերի դահլիճում: Քվեարկության արդյունքներով 4 դեմ, 4 կողմ ձայներով Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննել բանավոր ընթացակարգով, մերժվեց:
Կարծիքներ