Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայում որևէ կրոնի խնդիր չկա

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայում որևէ կրոնի խնդիր չկա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավաստիացրեց, որ երկրում մահմեդականների հետ վարվում են այնպես, ինչպես մյուս հավատքի ներկայացուցիչների և նրանք կարող են ազատորեն դավանել իրենց կրոնը:

«Մեր երկիրը որևէ դավանանքի հետ կապված խնդիրներ չունի, Ֆրանսիայում մահմեդականների նկատմամբ վերաբերմունքը նույնն է, ինչ այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ: Մուսուլմանները ազատ են իրենց հավատքի մեջ», – ասաց Մակրոնը Արաբական աշխարհում առաջին միջազգային հեռուստաալիքի հիմնադրուման 24-ամյակի առթիվ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մակրոնը նշել է, որ օրենսդրական մակարդակում Ֆրանսիայում չի թույլատրվում ցանկացած տեսակի ռասիզմ, ազգայնականություն կամ շովինիզմ:

Միևնույն ժամանակ, Մակրոնը շեշտեց, որ Ֆրանսիայի իշխանությունները թույլ չեն տա կրոնի անունից խախտել երկրի օրենքները, մասնավորապես գենդերային հավասարության մասին օրենքը, որը նախատեսում է տղամարդկանց և կանանց հավասարություն: «Ես հասկանում եմ մահմեդականների զգացմունքները, բայց իմ դերը նաև իրավունքները պաշտպանելն է, ներառյալ ֆրանսիացիների խոսքի ազատության իրավունքը։ Ոչ թե պաշտոնական լրատվամիջոցներն են ծաղրանկարներ տպում, այլ անկախ լրատվամիջոցները, բայց դա չի նշանակում, որ ես անձամբ ամեն ասված, գրված կամ նկարված բան պաշտպանում եմ», – ասաց Ֆրանսիայի նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում