Նարեկ Բաբայանը Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել: Այս մասին Բաբայանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հարգելի հայրենակիցներ, հայտնում եմ, որ այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում եմ ներկայացրել։ Շնորհակալ եմ ՀՀ վարչապետից վստահության և ընձեռված հնարավորության համար։ Շնորհակալ եմ նաև գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներից այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար»,- գրել է Բաբայանը:
Նարեկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել նաև Կոմիտեի աշխատակազմին՝ շուրջ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի համար, և մաղթել աշխատանքային և անձնական հաջողություններ։
Կարծիքներ