Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերում սկսվել են հերթական ուսումնամարզական հավաքները, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Հավաքի շրջանակներում կկատարվեն տարաբնույթ առաջադրանքներ՝ զինծառայության համար պատասխանատու անձանց մարտական պատրաստվածության, գիտելիքների և հմտությունների բարձրացման նպատակով։
Ժամկետային զինծառայողների հետ ուսումնամարզական ճամբարների հիմնական նպատակը նրանց մարտական հմտությունների, ռազմական որակավորումների և փորձի կատարելագործումն է, ինչպես նաև ադրբեջանական բանակի զինանոցում առկա ժամանակակից սպառազինությունների և ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների յուրացումը։
Կարծիքներ