Իսկոն որոշել է հեռանալ «Ռեալից»
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից», հայտնում է Marca-ն:
28-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ լարված հարաբերությունների պատճառով:
«Ռեալը» պատրաստ է Իսկոյին վաճառել 60-70 միլիոն եվրոյով: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 6 հանդիպման:
Կարծիքներ