Թեհրանի բնակիչները թանկ գին կվճարեն․ Իսրայելը սպառնում է պատասխանել Իրանի հարձակումներին

Իսրայելի պաշտպանության նախարարը կոշտ հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Իրանը հրթիռակոծել է Թել Ավիվն ու Հայֆան՝ սպանելով խաղաղ բնակիչների։
Այս գիշեր Թեհրանը հրթիռներ է արձակել Թել Ավիվի և Հայֆայի ուղղությամբ՝ սպանվել է առնվազն 8 քաղաքացի, կան տասնյակ վիրավորներ։ Զոհերի մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Թիրախավորվել են շուկաներ, դպրոցներ, հյուրանոցների հարակից տարածքներ։ ԱՄՆ դեսպանատան մասնաճյուղը Հարվածներից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է։
Իրանի հեղափոխական պահապանները պնդում են, թե կիրառել են «նոր մեթոդ», որի շնորհիվ իսրայելական հակահրթիռային համակարգերը խափանվել են ու չեն կարողացել պաշտպանել քաղաքացիական թիրախները։ Իսրայելը չի հաստատում այս պնդումը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Իրանում զոհվել է առնվազն 224 մարդ՝ 90 տոկոսը՝ խաղաղ բնակիչներ։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 23-ի։
Դոնալդ Թրամփը մերժել է իսրայելական ծրագիրը՝ սպանելու Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին։ Միաժամանակ Վաշինգտոնը օգնել է Իսրայելին՝ խոցելու իրանական հրթիռների մի մասը։
G7 գագաթնաժողովում հարցը դարձյալ բարձր օրակարգում է։ Գերմանիայի կանցլեր Մերցն ասում է՝ պետք է կանխել միջուկային սպառնալիքը, թույլ չտալ պատերազմի ծավալում ու դիվանագիտական դաշտ թողնել։
Կարծիքներ