Չավուշօղլուն Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է Հայաստանին հաճոյանալու փորձի մեջ

Չավուշօղլուն Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է Հայաստանին հաճոյանալու փորձի մեջ

Թուրքիայում ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է Հայաստանին հաճոյանալու փորձի համար։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Քըլըչդարօղլուի վերջին հայտարարություններին, թե Չինաստան տրանսպորտային երթուղին չպետք է անցնի Ադրբեջանով, այլ Իրանով։

«Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը, Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու համա՞ր է: Մենք քաջատեղյակ ենք այն ուժերի նպատակներին, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանին»,- ասել է ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում