Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի տեղակալի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էրին Էլիզաբեթ ՄըկՔիին:Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցերը և հետագա փոխգործակցության հեռանկարները:
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ և մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ դերը Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու գործում:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտագությանը և կայունությանն առնչվող հարցերի:
Արարատ Միրզոյանը զրուցացկին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերները: Այս համատեքստում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ միջազգային համապատասխան մարմինների անարգել հումանիտար հասանելիության հրամայականը:
Կարծիքներ