Խոշոր հրդեհ Մյասնիկյան գյուղում

Խոշոր հրդեհ Մյասնիկյան գյուղում

Սեպտեմբերի 20-ին, ժամը 17:51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Խանջյան փողոցի տներից մեկի հետնամասում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:33-ին, մարվել՝ 23:34-ին: Այրվել է մոտ 1700 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մանակցել են 3 բեռնատար և 1 տրակտոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում