Բայդենն ու Մակրոնը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը Հռոմում կայացած բանակցություններում քննարկել են Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների թեման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նրա տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Բայդենն ու Մակրոնը ժամանակի մոտ 60%-ը նվիրել են անհատական զրույցին։ Այնուհետեւ բանակցություններն ընթացել են պատվիրակությունների կազմում։ Քննարկված թեմաները ներառում էին «Ռուսաստանը, Չինաստանը, էներգետիկան, միջուկային հարցերը», ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած զեկույցում:
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ նախագահները բավականին երկար ժամանակ են տրամադրել Չինաստանի հետ հարաբերության քննարկմանը։ Այդ կապակցությամբ նա հաստատել է, որ Վաշինգտոնը, ինչպես ավելի վաղ բազմիցս հայտարարել են ԱՄՆ պաշտոնյաները, մտադիր է և՛ ընդդիմանալ Պեկինին, և՛ համագործակցել նրա հետ։ «Իսկ եվրոպական մոտեցումն ըստ էության նույնն է»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Կարծիքներ