ԵՄ-ն պատժամիջոցների կդիմի Brexit-ից հետո Լոնդոնի կողմից առեւտրական համաձայնագրի խախտման դեպքում
Եվրամիության երկրները Լոնդոնի նկատմամբ կդիմեն պատժամիջոցների Brexit-ից հետո նրա կողմից առեւտրական համաձայնագրի չկատարման դեպքում: Ապրիլի 27-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը:
«Մենք ունենք իրավաբանական ընթացակարգ, որը կարող Է հանգեցնել պատժամիջոցների Մեծ Բրիտանիայի կողմից համաձայնագրի խախտման դեպքում»,- ասել Է Բոնը «Բե Էֆ Էմ բիզնես» հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ «ներգործության միջոցները կարող են կիրառվել այն պարտավորությունների չկատարման դեպքում, որոնք վերաբերում են Հյուսիսային Իռլանդիային եւ ձկնորսության բնագավառի իրավունքներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ