Խողովակաշարի վրա կատարված հաքերային հարձակումից հետո Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել

Խողովակաշարի վրա կատարված հաքերային հարձակումից հետո Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել

Colonial Pipeline ամերիկյան ընկերությանը պատկանող խողովակաշարի վրա հաքերային հարձակումից հետո Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսն արտակարգ դրություն է հայտարարել վառելիքի հնարավոր սակավության պատճառով: Այն կարող է երկարաձգվել 30 օրով:

Նշենք՝ ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ հաքերային հարձակման հետևանքով ստիպված է եղել անջատել որոշ համակարգեր՝ «սպառնալիքը զսպելու համար»:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, հաքերային հարձակումն իրականացվել է հատուկ վիրուսային համակարգի միջոցով: Bloomberg-ը հաղորդել է, որ հարձակման հետևում կարող են լինել «Դարք Սայդ» հանցավոր խմբի ցանցահենները, որոնց հաջողվել է գողանալ ամերիկյան ընկերությանը պատկանող մեծաքանակ տվյալներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում