Ղուկասյանը մինչ սուրը պատյանից հանելը լավ կլիներ հիշեր՝ ում հետ էր երկար տարիներ Գյումրին թալանում. Բարսեղյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակով որպես Գյումրու ավագանու անդամ առաջադրված Էմմա Բարսեղյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններին և գրել.
«Վարդան Ղուկասյանը սուրը պատյանից հանելուց առաջ լավ կլիներ հիշեր՝ ում հետ էր երկար տարիներ Գյումրին թալանում։
Խոսում է Արցախի հանձնումից, երբ հենց իր քաղաքական հայրերը՝ Քոչարյանն ու Սարգսյանը, Արցախը դարձրին իրենց անձնական բիզնեսը, բանակը՝ անձնական գրպան։
Խոսում է ենթակառուցվածքներից, երբ հենց նրանք էին Հայաստանի ռազմավարական օբյեկտները՝ գույք պարտքի դիմաց տրամաբանությամբ հանձնում։
Ղուկասյանը մոռացել է՝ ժողովուրդը հիշում է։
Ժամանակն է, որ իր սուրը մի կողմ դնի, բայց ոչ պատյանի մեջ, այլ պատմության աղբանոցում»:
Կարծիքներ