Թրամփը վստահ է, որ միայն մահապատիժը կարող է փրկել ԱՄՆ-ին թմրանյութերի համաճարակից
Միացյալ Նահանգները կարող է հաղթահարել թմրանյութերի համաճարակը միայն թմրավաճառների համար մահապատիժ սահմանելով, այլ միջոցներով խնդիրը չեն լուծի։ Այս մասին ուրբաթ ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Յուրաքանչյուր թմրավաճառ իր կյանքում սպանում է առնվազն 500 մարդու: Մինչև մահապատիժ չլինի, այս խնդիրը չի լուծվի, դուք ուղղակի խաբում եք ինքներդ ձեզ»,- ասել է նա: Միաժամանակ, Թրամփի խոսքով, ինքը վստահ չէ, որ ԱՄՆ-ի բնակչությունը պատրաստ է նման քայլի։
«Մենք վերածվում ենք թմրանյութերով լեցուն երկրի, ԱՄՆ-ում թմրանյութերի օգտագործումը հասել է աննախադեպ մակարդակի»,- համոզված է նա։
Կարծիքներ