Բարոյական հաղթանակների սիրահար խավը Հայաստանի մասշտաբն իջեցրել է քուչի ակցիայի մակարդակի. Սաֆարյան

Բարոյական հաղթանակների սիրահար խավը Հայաստանի մասշտաբն իջեցրել է քուչի ակցիայի մակարդակի. Սաֆարյան

Բարոյական հաղթանակների սիրահար հայրենակիցներս թող որպես «հաղթանակ» մի անգամ էլ Ադրբեջանի դրոշը վառեն ու ցնծան:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ծանրամարտի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու ՀՀ դիմումի մերժմանը:

«Մեր ժողովրդի մի որոշ հատվածի մոտ քաղաքական/ ռազմավարական մտածողությունն այն աստիճանի է դեգրադացվել, որ ռեալ, Հայաստանի համար կարևոր համաշխարհային միջոցառման կազմակերպումը կարող ենք փոխարինել էժանություն, խղճահարություն առաջացնող մի ակցիայով:

Հետո զարմանում ենք, թե ինչու մեծն, հինավուրց, ամենահին, ամենաթատերական, ամենաօլիմպիական ազգերից մեկը գլոբալ մասշտաբներում չկա... Որովհետև այդ խավը Հայաստանի մասշտաբն իջեցրել է քուչի ակցիայի մասշտաբի»,- գրել է Սաֆարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բահրեյնում։ Մրցույթը կհյուրընկալի երկրի մայրաքաղաք Մանաման։

Հիշեցնենք՝ Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրել էր ոճաբան Արամ Նիկոլյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում