Ճապոնիան նախատեսում է ձեռք բերել մոտ 1000 հեռահար թեւավոր հրթիռ

Ճապոնիան նախատեսում է ձեռք բերել մոտ 1000 հեռահար թեւավոր հրթիռ

 Ճապոնիայի կառավարությունը քննարկում է մոտ 1000 հեռահար թեւավոր հրթիռ ընդունելու հնարավորությունը տարածաշրջանում անվտանգության վատթարացման պայմաններում: Այս մասին կիրակի օրը հայտնել է Yomiuri թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։

Այդ նպատակով նախատեսվում է կատարելագործել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի տրամադրության տակ գտնվող Mitsubishi Heavy Industries ընկերության կողմից մշակված Type-12 հականավային հրթիռները։ Դրանց հեռահարությունը մի քանի հարյուր կիլոմետրից պետք է հասցվի մոտ 1000 կիլոմետրի՝ թույլ տալով հասնել ԿԺԴՀ և Չինաստանի ափամերձ տարածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում