ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ-ում հրադադարի խախտում է արձանագրել, ընթանում է հետաքննություն
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք։ Այս մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին։
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստի առնչությամբ»,– նշվում է փաստաթղթում։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Կարծիքներ