ԱՄՆ-ը Եմենում հարվածներ է հասցնում հութիների անօդաչուներին և հրթիռներին

ԱՄՆ-ը Եմենում հարվածներ է հասցնում հութիների անօդաչուներին և հրթիռներին

ԱՄՆ զինուժը մի շարք հարձակումներ է իրականացրել Եմենի վրա՝ թիրախավորելով Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերգետնյա անօդաչու թռչող սարքերը և հականավային հրթիռները։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Նշվում է, որ թիրախները հայտնաբերվել են Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքում։ «Դրանք ուղղակի սպառնալիք էին տարածաշրջանում ԱՄՆ ռազմանավերի և առևտրային նավերի համար», - ասել է CENTCOM-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում