ԱՄՆ Կոնգրեսը կրկին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսը կրկին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

Միացյալ Նահանգների վարչակազմը պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը` կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ. Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը (դեմոկրատ Մերիլենդից) տարածված գրավոր հայտարարության մեջ։

Սեպտեմբերին այս պաշտոնում նրա նախորդը՝ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ Նյու Ջերսիից), նույն հայտարարություններն արեց։ «Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ապահովման աջակցությունը, քանի դեռ նա չի դադարեցնի այս դաժան արշավը», - ընդգծել է Քարդինը` նկատի ունենալով Բաքվի ռազմական գործողությունը: Նա կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի տարածքում իրենց գործողությունների համար։ «Մենք պետք է ընդլայնենք մարդասիրական աջակցությունը այն էթնիկ հայերին, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը: Միացյալ Նահանգները պետք է նաև շարունակի աջակցել վերջին տարիներին Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկված ժողովրդավարական բարեփոխումներին, ներառյալ թափանցիկությունը, լավ կառավարումը և տնտեսական համագործակցությունը խթանելու ջանքերը: Միացյալ Նահանգները, ինչպես նաև Արևմտյան Եվրոպան ընդհանրապես»,- եզրափակել է Քարդինը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում