ԱՄՆ պաշտպանության նախարարը ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է Կիևի ռազմական կարիքները

ԱՄՆ պաշտպանության նախարարը ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է Կիևի ռազմական կարիքները

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսով զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ՝ քննարկելու Կիևի սպառազինության կարիքները մայիսի 23-ին նախատեսված Արևմուտքի կողմից Ուկրաինային նոր ռազմական օգնության հարցերով համակարգող խմբի երկրորդ հանդիպումից առաջ: Այս մասին ասվում է գրավոր հայտարարության մեջ, որը շաբաթ օրը տարածել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

 Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հանդիպմանը կմասնակցեն ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ։

«Քարտուղար Օսթինը նաև ընդգծել է, որ մայիսի 19-ին նախագահ Ջո Բայդենը հրամայել է լրացուցիչ 100 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել Ուկրաինայի Զինված ուժերին հրետանիով, հակամարտկոցների ռադարներով, ռազմական մեքենաներով, դաշտային սարքավորումներով և պահեստամասերով», - ավելացրել է Քիրբին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում