Մոսկվայի «Food սիթի» առևտրային կնտրոնի դեմ պետք է հայց ներկայացվի Արբիտրաժային դատարան
Մոսկվայի «Food սիթի» կոչվող մեծածախ շուկայում հայ մատակարարների մուտքն արգելելու, և հայկական ապրանքների վաճառքը շուկայից դուրս թողնելու Ադրբեջանցիների կողմից իրականացված խտրական վերաբերմունքը պետք է ստանա իրավական գնահատական. Այդ մասին Freenews-ի հետ զրույցում ասաց իրավական խորհրդատվություն ներկայացնող ընկերության ղեկավարը:
Իրավական քայլերը հետևյալն են:
1.Դիմել Հակամենաշնորհային դաշնային ծառայությանը, որը միջոցներ կձեռնարկի, պարզելու կատարվածը և կանխելու նման դեպքերը, բառացելով խտրական վերաբերմունքը կառույցի շրջանակներում առավելևս էթնիկ հողի վրա, որը խախտում է այլոց իրավունքները, վերացնում շուկայում առողջ մրցակցությունը։
2. Քր․ գործ հարուցել ՌԴ գլխավոր դատախազությունում` համաձայն ՌԴ քրեական օրենսգրքի 136 հոդվածի:
3. Դիմել Արբիտրաժային դատարան` պատժամիջոցներ կիրառելու համար․ օրինակ ՝ առևտրի կենտրոնին արգելել որոշակի գործողություններ իրականացնել։
4. Դիմել ԵՏՄ հանձնաժողովի միասնական շուկա. Ռուսաստանի Դաշնությունը և նրա սուբյեկտները պետք է հավասար հնարավորություններ ապահովեն ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների վաճառքի համար:
Հարկ է նշել, նաև, որ վերը թվարկված քայլերից 3-րդ կետը կորցրել է իր արդիականությունը, բայց այն կարող է ներկայացվել նաև այն դեպքում, էրբ հայ արտահանողները որոշեն, որ իրենց պետք է մեծ առևտրային կենտրոն։
Այս դեպքում Արբիտրաժային դատարան պետք է դիմել առանձին հայցով․
1. Կորուստների փոխհատուցում.
2. Սննդի վաճառքի կենտրոնում վաճառքի իրավունքի փաստաթղթային հատատում.
Սրանք այն նվազագույն քայլերն են, որոնք պետք է ձեռնարկել, հետագայում նմանատիպ խնդիրներից խուսափելու համար։
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ նշել էինք, արդեն մի քանի օր է Ռուսաստանի տարբեր քաղաքների և, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել են բավականին լուրջ խնդիրներ:
Մեր հայրենակիցները Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը չեն կարողանում իրացնել ռուսաստանյան շուկաներում: Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայում, որի կայանատեղիում երկու օր է կայանած էին հայաստանյան պետհամարանիշերով բեռնատարներ ՝ բեռնված գյուղատնտեսական մթերքներով և մասնավորապես`ծիրանով:
Մթերքի հիմնական մասը սպառվեց համայնքի ակտիվ ջանքերի շնորհիվ։
Կարծիքներ