Օգոստոսի 19-20-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 95 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 35-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման և զենք-զինամթերքի առգրավման՝ 8-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և սառը զենք կրելու՝ 7-ական, յուրացման կամ վատնման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 2-ական, կողոպուտի, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանութան ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության, սպանության սպառնալիքի և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ