Կրակոցներ Դիլիջանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ ու արնանման հետքեր
Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSYAN.com-ը:
Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել որ Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Սևակ Բադիրյանը:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակի կրկակված պարկուճներ և արնանման հետքեր: Այս պահին ոստիկանության օպերատիվ և քննչական բաժնի խմբերըը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վնասվածքով քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ:
Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ինչպես նաև վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Կարծիքներ