Միջատասպան մեքենան ժամը 23։00-ից լինելու է Մալաթիա-Սեբաստիայի տարբեր փողոցներում․ կոչ է արվում փակ պահել լուսամուտները
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, այսօր «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի կողմից տարվելու են բույսերի բուժման աշխատանքներ։ Միջատասպան մեքենան լինելու է Մալաթիայի տարբեր փողոցներում։ Տեղեկացնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ֆեյսբուքյան էջում։
«Կանաչապատման» ՀՈԱԿ խնդրում է երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00, փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները՝ պահպանելով անվտանգության կանոնները։
Պատճառված անհանգստության համար հայցվում է քաղաքացիների ներողամտությունը։
Կարծիքներ