Բիչախչյանի «Պոգոնը» դարձյալ առաջատարն է
Լեհաստանի առաջնության 24-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Ռադոմիակին»։
Տանտերերի կազմում խաղին մեկնարկային րոպեներից մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, որը փոխարինվել է 66-րդ րոպեին։ Այս խաղից հետո «Պոգոնը» 49 միավորով դարձյալ գլխավորել է Լեհաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը։
Կարծիքներ