Պատերազմի ավարտի 2 տարբերակ կա. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտը հնարավոր է միայն երկու ճանապարհով՝ կամ ՌԴ բանակը դուրս է մղվում ուժով, կամ դիվանագիտական գործընթաց է տարվում, որը նախատեսում է ուկրաինական տարածքների ամբողջական ազատագրում։
«Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում Ուկրաինային անհրաժեշտ են ամուր դիրքեր։ ԱՄՆ-ն կարող է օգնել դրան»,- նշել է Զելենսկին։
Նա հայտարարել է, որ այս ամիս նախատեսված է իր հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահի հետ և Ջո Բայդենին կներկայացնի Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը, որը կարող է հիմք դառնալ կայուն խաղաղության և խաղաղության բանաձևի լիարժեք իրականացման համար։
«Եթե մենք բոլորս ուզում ենք մի օր լսել, որ Ուկրաինայում վերջապես խաղաղություն է, արդար խաղաղություն, ապա պետք է լսենք, որ Ուկրաինան բավական ուժեղ է դարձել: Եվ սա կլինի խաղաղության երաշխիք»,- ընդգծել է Զելենսկին։
Կարծիքներ