Երբ մի ուժ մեղադրում է մյուսին Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը գոնե պետք է երեսպաշտ չլինի. Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պնդում է, որ քննադատելով Դաշնակցությանը՝ քննադատում է երեսպաշտությունը։
«Համաձայնեք, պետական գործունեության մեջ ամենակարևոր բանը հետևողականությունն է ու երբ մի ուժ մեղադրում է մեկ այլ ուժի՝ զուտ Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը, գոնե, պետք է երեսպաշտ չլինի, եթե ինքն այդ նույնն արել է, ինքը զրկվում է այդ իրավունքից»,- ԱԺ-ում ասել է Ռուբինյանը՝ ի պատասխան «թուրքերի հետ բանակցելու» մասին ընդդիմության քննադատությունների:
Ըստ նրա՝ երբ իրենց կառավարող ուժն այլևս իշխանության չլինի ու հաջորդ իշխանությունները բանակցություն վարեն Թուրքիայի հետ, ինքն իրավունք չի ունենա ասելու՝ ինչո՞ւ եք բանակցում Թուրքիայի հետ։
«Երեսպաշտությունը սպանում է քաղաքականությունը»,- հավելել է Ռուբինյանը:
Կարծիքներ