4,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Մոնղոլիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ
Մարտի 12-ին 4,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Մոնղոլիայի Խուբսուգուլ լճում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, որտեղ շարունակվում Է հետցնցումային ակտիվությունը 2021 թվականի հունվարին գրանցված հուժկու երկրաշարժից հետո: Իրկուտսկում զգացվել են 3 – 4 բալ ուժգնությամբ, Բուրյաթիայի Հանրապետության բնակավայրերում՝ 2 – 4 բալ ուժգնությամբ ցնցումներ, հաղորդվում Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Բայկալի մասնաճյուղի կայքում:
«Մարտի 12, 07:05:11, ժամանակն ըստ Գրինվիչի (10:05:11): Իրկուտսկ 3 – 4 բալ»,- նշված Է հաղորդագրության մեջ:
Երկրաժարժն զգացվել Է Իրկուտսկի մարզի 15 բնակավայրերում եւ Բուրյաթիայում: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Պրիանգարիեի գլխավոր վարչության մամուլի ծառաությունը հայտնել Է, որ ավերածություններ չկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ