Կաթնամթերքի, մսամթերքի, ձվի գները նվազել են․ Վիճակագրական կոմիտե
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.6%, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 2.1% գնանկում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ձվի գինը 2020թ. հուլիսին 2019թ.հուլիսի համեմատ նվազել է 24.1%-ով, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 8.7%-ով:
Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4.0%, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 1.1% գնանկում:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ գրանցվել է 0.1% գնաճ, իսկ 2020թ. հունիսի համեմատ`0.8% գնանկում:
Ըստ վիճակագրության՝ 2020թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.2% գնանկում, իսկ ոչ ալկոհոլային խմիչքի, ձկան և ծովամթերքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.8% գնանկում, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 0.5% գնաճ:
Նշվում է նաև, որ 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 10.6%, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 0.2% գնաճ:
Կարծիքներ