Սիրիայում «Մահավիր աս-Սաուրա» խմբավորման ձերբակալված գրոհայինն ասել է, որ պատրաստություն է անցել ԱՄՆ զինված ուժերի հրահանգիչների հսկողությամբ

Սիրիայում «Մահավիր աս-Սաուրա» խմբավորման ձերբակալված գրոհայինն ասել է, որ պատրաստություն է անցել ԱՄՆ զինված ուժերի հրահանգիչների հսկողությամբ

Սիրիայում «Մահավիր աս-Սաուրա» խմբավորման ձերբակալված գրոհայինն ասել է, որ պատրաստություն է անցել ԱՄՆ զինված ուժերի հրահանգիչների մոտ:

«Մեզ ամերիկացի հրահանգիչները սովորեցնում էին գործածել բոլոր տեսակի զինատեսակներ: Դրանք բոլորն ամերիկյան արտադրության էին: Ես տեսել եմ ամերիկացի հրահանգիչներին, նրանք ներկա էին գտնվում մարզանքներին, որոնք սիրիացիներն էին անցկացնում: Ամերիկացի հրահանգիչները հետևում էին մարզումներին, գնահատում դրանք: Այդ մարզումները բարդ էին՝ առնվազն երկու-երեք ժամ տևողությամբ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է գրոհայինը՝ Աբդալլա ալ-Միշուատը:

Ըստ նրա՝ գրոհայիններին մարզում էին ամերիկյան զինատեսակներով, սակայն գործողությունների նրանք ուղարկվում էին ռուսական ավտոմատներով:

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 3 գրոհային, որոնք այժմ գտնվում են Սիրիայի Թադմոր քաղաքում՝ սիրիական զինված ուժերի հսկողության տակ: Նրանք, ըստ աղբյուրի, տեղեկացրել են, որ իրենք ռուսական, իրանական և սիրիական օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու առաջադրանք են ունեցել:

 

   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում