Ավստրիացի լեռնադահուկորդն օլիմպիական չեմպիոն է դարձել նույն մրցաձևում, որում 34 տարի առաջ հաղթել էր նրա հայրը

Յոհանես Շտրոլցը ոսկե մեդալ է նվաճել Պեկինում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի կոմբինացիա մրցաձևում՝ կրկնելով իր հոր՝ 34 տարի առաջվա նվաճումը։
Յոհանեսի հայրը մրցաձևից չեմպիոն էր դարձել 1988 թվականին կանադական Կալգարիում անցկացված Օլիմպիական խաղերում։ Նրանք դարձան ձմեռային մարզաձևերի նույն մրցաձևում օլիմպիական ոսկե մեդալ նվաճած առաջին ընտանեկան զույգն աշխարհում։
«Դժվար էր զսպել արցունքները, երբ մտածում էի դրա մասին, հիշում հորս լուսանկարները՝ ոսկե մեդալով։ Դա երազանք է, որն իրականություն դարձավ։ Դա կարծես մի ամբողջ աշխարհ լինի ինձ համար։ Միշտ երազել եմ կրկնել հորս հաջողությունը»,- ելույթն ավարտելուց հետո ասել է օլիմպիական չեմպիոնը։
Կարծիքներ