Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են․ ՄԻՊ-ի ուղերձը

Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են․ ՄԻՊ-ի ուղերձը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել․

«Սիրելի´ հայրենակիցներ
Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են:
Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները:
Նրանց բոլոր նախաձեռնությունների, արարքների հիմքում պետք է լինեն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Ցանկացած այլ բան անընդունելի է, պարզապես անկեղծ չէ:
Հենց այս իրական արժեքներն է ամրագրել ՀՀ Սահմանադրությունը` մեր երկրի Մայր օրենքը: Այդ արժեքները մեր ամուր պետականության հիմքերից են:
Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում