Իրաքի արտաքին գործերի նախարարը հայտարարել է ԻՊ գրոհայինների ակտիվացման մասին

Իրաքի արտաքին գործերի նախարարը հայտարարել է ԻՊ գրոհայինների ակտիվացման մասին

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ակտիվացրել է իր գործունեությունը Իրաքում: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է այդ երկրի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը:

«Ցավոք, ԻՊ ահաբեկչական խմբավորումը գոյություն ունի և մի քանի ամիս առաջ ակտիվացել է: Մենք տեղեկություններ ունենք, որ խումբը տեղակայված է Անբարի, Քիրքուկի և Դիալայի նահանգների որոշակի տարածքներում և Նինավայի որոշ շրջաններում»,-ասել է Հուսեյնը:

«Մեր մոտ են տարբեր քաղաքացիություն ունեցող ԻՊ անդամներ»,-ասել է Հուսեյնը՝ ավելացնելով, որ Իրաքի իշխանությունները երկխոսության մեջ են Արևմտյան Եվրոպայի երկրների հետ՝ ԻՊ-ին միացած և Իրաքի տարածքում ահաբեկչական գործողություններ կատարած իրենց քաղաքացիների հարցով:

2017-ի վերջին Իրաքի իշխանությունները հայտարարեցին երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին, բայց իրաքյան բանակը, միջազգային կոալիցիայի և ոստիկանության ստորաբաժանումների աջակցությամբ, շարունակում է ահաբեկիչների ոչնչացումը և որոշ շրջաններում ահաբեկչական խմբավորումների «քնած բջիջներ» բացահայտման գործողությունները:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում