ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին

ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին

ԱՄՆ-ն նախատեսում է Ուկրաինային տրամադրել 350 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։

Օգնության նոր փաթեթը կներառի հրետանային արկեր, HARM հրթիռներ, հակատանկային զինամթերք, գետային նավակներ և այլ սարքավորումներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում