Մեծ Բրիտանիայի թագուհին առաջին անգամ հանրությանն է ներկայացել ձեռնափայտով (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի թագուհին առաջին անգամ հանրությանն է ներկայացել ձեռնափայտով (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհի Էլիզաբեթ Երկրորդն առաջին անգամ հանրությանը ներկայանալիս ձեռնափայտով է եղել, գրում է Daily Mail-ը:

Աշխարհի ամենաերկար կառավարող միապետն այցելել է  Ուեսթմինսթերյան աբբայությունում կազմակերպված միջոցառմանը: Նրան ուղեկցել է արքայադուստր Աննան:

Պարբերականը մանրամասնում է, որ վերջին անգամ թագուհին ձեռնափայտով էր տեղաշարժվել 2003 և 2004 թթ.՝ ծնկի վիրահատությունից հետո, սակայն նա ձեռնափայտով հանրությանը չէր ներկայացել: