Շուրջ 400 նոր ծառ է տնկվել «Հաղթանակ» զբոսայգում
Երևանի կանաչապատման աշխատանքները շարունակվում են: Այս անգամ շուրջ 400 նոր ծառ է տնկվել «Հաղթանակ» զբոսայգու անտառի 1 հա տարածքում:
«Կանաչապատման և շրջակա միջավայրի պաշտպանության» ՀՈԱԿ-ը այգին համալրել է սոսիներով, կաղնիներով, մրգատու և այլ տարբեր ծառատեսակներով: Ավելի բարեկարգ այգի ունենալու գործում իրենց ներդրումն են ունեցել նաև բնակիչները:
Երևանի անտառային գոտու վերականգնումը շարունակում է մնալ քաղաքի կարևորագույն խնդիրներից մեկը, հայտնում են քաղաքապետարանից:
Կարծիքներ