Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 75 դեպք

Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 75 դեպք

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 75 դեպք։

 

Օգոստոսի 21-ի դրությամբ ՀՀ-ում հայտնաբերվել էր Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք: 

Հիշեցնենք՝ Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում արդեն գրանցվել է մահացության դեպք:

Հայաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը մանրամասներ էր հայտնել «Արևմտյան Նեղոս» կոչվող հիվանդության մասին՝ նշելով, թե ինչպես է այն տարածվում և ինչպես պաշտպանվել:

Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։

Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում