Վահե Ղազարյանը ծանոթացել է Լիտվայի ՆԳՆ հասարակական անվտանգության ծառայության գործառույթներին

Վահե Ղազարյանը ծանոթացել է Լիտվայի ՆԳՆ հասարակական անվտանգության ծառայության գործառույթներին

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվա կատարած այցի շրջանակներում հունիսի 13-ին ծանոթացել է Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Հասարակական անվտանգության ծառայության գործառույթներին, տեխնիկական հագեցվածությանն ու հատուկ տրանսպորտային միջոցներին։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Լիտվայի Հանրապետության Ներքին ծառայության ստորաբաժանումները 2007 թվականին վերակազմավորվել են Ներքին գործերի նախարարությանը կից Հասարակական անվտանգության ծառայության, որի հիմնական գործառույթներն են հասարակական կարգի պահպանությունը, ձերբակալվածների և դատապարտյալների ուղեկցումը, ռազմավարական պետական օբյեկտների պահպանությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում