Հայ դիրքապահների կողմից ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու սահմանախախտ զինծառայողները վերադարձվել են. ՀՀ ՊՆ

Հայ դիրքապահների կողմից ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու սահմանախախտ զինծառայողները վերադարձվել են. ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈւ երկու սահմանախախտ զինծառայողներ։ 

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում