Երեւանի Մոսկովյան 3 հասցեի տարածքը մինչեւ 2026 թվականը տրամադրվեց «Ոսկե ծիրան»-ին. ավագանին երկարաձգեց պայմանագիրը

Երեւանի Մոսկովյան 3 հասցեի տարածքը մինչեւ 2026 թվականը տրամադրվեց «Ոսկե ծիրան»-ին. ավագանին երկարաձգեց պայմանագիրը

Երեւանի ավագանին որոշեց Կինոյի զարգացման «Ոսկե Ծիրան» հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքի պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ 2026 թվականի ապրիլի 30-ը:

Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող 214.9 քմ մակերեսով տարածքը գտնվում է Մոսկովյան փողոցի հ.3 հասցեում, շենքի 1-ին հարկում:

Մոսկովյան փողոցի հ.3 հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու նախագծի վերաբերյալ Երեւան քաղաքի ավագանու «Իմ քայլը», «Լույս» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները գրություններով առարկություններ չեն ներկայացրել ու այն գնահատել են դրական:

Նկատի ունենալով «Ոսկե Ծիրան» ՀԿ-ի գործունեության ուղղվածությունն ու կարեւորությունը կինոյի զարգացման գործում, գնահատելով «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանակությունը Հայաստանի եւ մայրաքաղաք Երեւանի միջազգային հեղինակության, մշակութային կյանքի կարեւորության եւ հայկական կինոարվեստի տարածման գործում՝ նախապատրաստվել էր Երեւան քաղաքի ավագանու «Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» որոշման նախագիծ: Նախագիծը հավանության արժանացավ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում